A
A
Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի յուրացման մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալները, Ավան վարչական շրջանում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։