A
A
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենը Երևանում է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վաղ առավոտյան Երևան է ժամանել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«ԱԴԾ ղեկավարն արդեն ժամանել է Երևան, նրան դիմավորել է ՀՀ ԱԱԾ տնօրենը»,-փոխանցել են ծառայությունից։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բորտնիկովը ժամանել է Հայաստանի մայրաքաղաք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով` Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցերը քննարկելու համար: Նշվում է, որ Բորտնիկովը Բաքու է մեկնելու Երևանից: