A
A
Ջավախյանն էլ մեդալ կնվաճի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը, Մոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ մրցամարտում հաղթելով գերմանացի Դավիդ Մյուլլերին` 5:3, մտավ կիսաեզրափակիչ եւ նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալ: Մինչ այդ նման արդյունքի հասել էին 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եւ 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը:
Այսօր առաջնությունում ընդմիջում է հայտարարվել, իսկ վաղը տեղի կունենան կիսաեզրափակիչ մենամարտերը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Հովհաննես Դանիելյանը կհանդիպի ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի հետ: Հրաչյա Ջավախյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսանդր Կլյուչկոն, իսկ Արթուր Խաչատրյանինը` ռուսաստանցի Արթուր Բետերբիեւը: