Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուսաստանն անում է հնարավորը՝ ԼՂ-ում խաղաղության հաստատման համար. Զախարովա (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որին նախորդել են բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին:

«Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Ելնում ենք նրանից, որ հակամարտության կողմերը նույնպես միտված են այդ նպատակին»,- ասել է Զախարովան: