Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են քվեարկել մեր օգտին, երբ վարչապետը հրաժարական տա․ Է․Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու իրականացնել իր հրապարակած ճանապարհային քարտեզի գործողությունները, քանի որ ավելի շուտ է հեռանալու իշխանությունից։ «Նա չի հասնելու այդ վեց ամսվա քարտեզին, որովհետև երկրի ապակայունացման, ցնցումների աղբյուրն է։ Նրանք չեն կարող կառավարել այդ ցնցումները։ Չունեն կառավարման գիտելիքներ ու փորձ»,- ասում է Է․Մարուքյանը։

Վերջինիս ներկայացմամբ՝ իրենք որոշակի աշխատանք տարել են «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, և կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք պատրաստ են քվեարկել իր օգտին, երբ Ն․Փաշինյանը հրաժարական տա։ «Եվ մեր հնարավորություններն ավելի մեծ են, քան արտախորհրդարանական ուժերինը, որովհետև մենք ավելի չվախենալու ենք նրանց համար։ Գիտեն, մենք ով ենք, մեր հետևում ովքեր չկան կանգնած։ Ես նաև կարծում եմ, որ այլընտրանքային տարբերակ կարող է լինել փորձագետ վարչապետը»,- շարունակում է Է․Մարուքյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությանը՝ ԼՀԿ ղեկավարն ասում է, թե իշխանությունների վարկանիշը գնալով նվազում է։ «Ինչքան այսպես շարունակեն, այնքան իրենց վարկանիշը կնվազի, գնալու են, փշրանքները հավաքեն։ Մի հարց տամ, իրենք կարողանալո՞ւ են գնալ Գորիս, Կապան՝ քարոզարշավ իրականացնելու։ Երես ունե՞ն, բակ, գյուղ մտնելու»,- հարցնում է Է․Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում