Սկանդալ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում կայացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ անհաջողության մատնվեցին մեր եւս երկու բռնցքամարտիկները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը քառորդ եզրափակիչ մրցամարտում պարտվել էր անգլիացի Խալիդ Յաֆային:
Նրա ճակատագրին արժանացան նաեւ 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը եւ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, որոնք զիջեցին համապատասխանաբար իռլանդացի Տիրոն Մակգուլագին եւ բելառուսցի Միկալայ Վեսելովին:
Մեր մարզիկներից ամենավերջինը ռինգ մտած Արթուր Խաչատրյանը (81 կգ) պարտության մատնեց Լատվիայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրիշունինին եւ, այդպիսով, նվազագույնը կարժանանա բրոնզե մեդալի: Սակայն մրցամարտը սկանդալային ավարտ ունեցավ: Գլխավոր մրցավարի հաշվարկով մարտն ավարտվեց ոչ-ոքի` 3:3, ուստի հաղթողն որոշվեց եզրային մրցավարների ձայների օգնությամբ: Նրանք նախապատվությունը տվեցին Հայաստանի բռնցքամարտիկին, ինչը դժգոհություն առաջացրեց մրցակիցների մոտ: Լատվիայի պատվիրակության ղեկավար Գենադի Գլազկովը հայտարարել է, որ ԱԻԲԱ-ին բողոքարկելու է մենամարտի արդյունքը: