A
A
Երևանում մասնակցել եմ գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը. ԱՀ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրայիկ Հարությունյանը մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող
օդանավի դիմավորմանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել է
ռազմական և քաղաքացիական 44 գերիների՝ հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:
Երկրի ղեկավարը կարճատև հանդիպում է ունեցել վերադարձած հայրենակիցների հետ, ընդգծել, որ
երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման
գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունները պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյանը և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: