A
A
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրաժարական է տվել «Շիրակի» հետ խաղից հետո
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Շիրակ» խաղից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Ինչպես հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը, այն ընդունվել է ղեկավարության կողմից։
Արտակ Օսեյանը «Փյունիկը» գլխավորել էր այս տարվա հուլիսին։ Թիմն նրա ղեկավարությամբ անցկացրել է 11 պաշտոնական հանդիպում, որից 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ 6-ում կրել է պարտություն։ «Փյունիկը» 5 միավորով այժմ զբաղեցնում է վերջին՝ 9-րդ տեղը: