Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ովքե՞ր են այն շահառուները, որոնք ՀՀ և ԱՀ ղեկավարությանը ստիպել են կանգնեցնել պատերազմը․ Սարո Սարոյան (տեսանյութ)

Քաղաքագետ Սարո Սարոյանը գտնում է, որ Հայաստանի պետական ապարատում կա հոգեբանական խնդիր՝ չեն վստահում վերադասին, շատ խնդիրներ անլուծելի են մնում, ներքին օղակներում նախաձեռնողականություն չկա, վերևներում էլ չգիտեն՝ ինչ անեն և ինչպես անեն։ 
 
«Պետական մեքենան չի գործում, ազատ անկման ընթացքում է։ Սա քաղաքական ճգնաժամ է, և որևէ կառավարություն այդպես երկար չի կարող շարունակել»,- ասում է նա։
 
Ս․Սարոյանը կարծում է՝ որքան շուտ լինեն քաղաքական փոփոխությունները, այնքան շուտ հնարավոր կլինի կառավարողներին լեգիտիմության պաշար հաղորդել։ Ու մինչև արտահերթ ընտրությունների, վարչապետի անձի վերաբերյալ տեսլականներ չհնչեն, ճգնաժամն էլ ավելի է խորանալու։ 
 
Քաղաքագետը նաև գտնում է, որ քաղաքական դաշտում մեծ մանիպուլիացիաներ են տեղի ունենում այն առումով, որ ընդդիմություն ներկայացվում է միայն 17 կուսակցություններից ձևավորված շարժումը, մինչդեռ կան հին և նոր ստեղծված այլ ուժեր։ Ս․Սարոյանի ներկայացմամբ՝ դա ձեռնտու է ոչ միայն իշխանություններին, այլև ընդդիմությանը։
 
Անդրադառնալով արցախյան պատերազմին՝ Ս․Սարոյանը հիշեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե շատ են եղել դեպքեր, երբ ինչ-որ մարդիկ առաջնագծում ասել են՝ հողերը ծախված են։ «Քննությունը պետք է պարզի, թե ովքեր են ասել։ Եթե այդպես չէ, ուրեմն մենք հերթական անգամ գործ ունենք պոպուլիստ կառավարողների հետ։ Բայց ես համոզված եմ, որ բանակում եղել են նման քարոզիչներ։ Շուշիի անկումը մնաց գաղտնիք։ Պատերազմն ամեն գնով կանգնեցնելու քաղաքական շահառուներ են եղել, և այդ շահառուները երևակվել են ՀՀ ու ԼՂՀ նախկին նախագահների դեմքերով, որոնք գնում-գալիս էին Արցախ»,- ասում է Ս․Սարոյանը։
 
Վերջինս դավաճանություն է համարում նաև այն, որ պարտության համար ռազմական ճանապարհով պայմաններ են ստեղծվում։ Քաղաքագետը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում  հայկական հակաօդային պաշտպանությունը պարբերաբար չէր գործում, որ հայկական կողմը կիրառում էր հիմնականում ռուսական զինտեխնիկա․ «Միգուցե կային շահառուներ, որոնք, ստեղծելով այսպիսի իրավիճակ, ՀՀ և ԱՀ ղեկավարությանը ստիպել են ստորագրել նման հայտարարություն»։
 
Մանրամասները՝ տեսանյութում