A
A
Քաղաքացիները՝ իրենց իրավունքների պաշտպանության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է։
«Ա1+»-ը Երևանում հարցումներ արեց՝ պարզելու արդյո՞ք մարդիկ համարում են, որ իրենց իրավունքները պաշտպանված են։
Հարցված քաղաքացիներից մեկն ասաց՝ լիարժեք չէ, բայց մեծ մասամբ պաշտպանված են իր իրավունքները։
Հիշեց, որ 2008 թվականին ընդդիմադիր հայացքների պատճառով խախտվեցին իր իրավունքները, դիմեց օրենքին, սակայն այդպես էլ չվերականգնվեցին իր իրավունքները։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց՝ այսօրվա անկայուն իրավիճակում իրավունքի մասին խոսք չկա, ամեն մարդ ինքն է պաշտպանում իր իրավունքը։