Այս իրավիճակում հնարավոր բախումները սարերի հետևում չեն. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կարծում եմ, որ պատերազմը չի ավարտվել, որովհետև մենք ունենք մի հարևան պետություն, որը բացառապես չի զսպվելու»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօր հնչեցրած հայտարարություններին, թե նաև Զանգեզուրը, Սևանն ու Երևանը։
Հովսեփյանի խոսքով՝ Ալիևի ցանկացած հայտարարություն պետք է ազդակ լինի նաև տարածաշրջանում , իսկ մեր երկիրը այս պահին ամենօրյա գրաֆիկով պետք է պատրաստվի, որովհետև չի բացառվում, որ նորից պատերազմ սկսվի։
Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Հովսեփյանն ասում է՝ պետք է բոլորս գանք մեկ դաշտ, պատրաստվենք և փորձենք շտկել իրավիճակը․
«Այս իրավիճակում հնարավոր բախումները սարերի հետևում չեն»,-համոզված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Հովսեփյանի համոզմամբ՝ կառավարությունը և ընդդիմությունը պետք է բանակցեն և հնարավոր լուծում գտնեն պետությունը պահպանելու համար․
«Մանր-մանր մասնատելով երկիրը մենք ուղղակիորեն կորցնում ենք ամեն ինչ»։