Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀՀ վարչապետի հրաժարականը կեղծ օրակարգ է․ Փաշինյանի աջակիցները հավաքվել են hրապարակում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում են հավաքվել Նիկոլ Փաշինյանի աջակիցները։

Նրանք պնդում են՝ ընդդիմադիր ուժերից շատերի աջակիցները Ազատության հրապարակում հավաքվում են գումարի դիմաց։

«Եթե այսօր ընտրությունների կարիք կա մեր երկրում, միակ մարդը Նիկոլ Փաշինյանն է, որը կարող է արդար ընտրություններ կազմակերպել»,-ասում է հավաքվածներից մեկը՝ զինվորական համազգեստով մի տղամարդ։

Հավաքվածներից մեկ այլ քաղաքացի, «Հեղափոխության պահապաններ» անվանումով խմբի անդամ Հայկ Ստեփանյանն էլ նշեց, որ չեն պատրաստվում տրվել որևէ սադրանքի, չեն պատրաստվում նաև հրահրել որևէ բախում․

«Շատ դժվար է, երբ դու ունես կորցրած հարազատ և գնում ես ԴՆԹ թեստ հանձնելու, բայց քո առաջ փողոց են փակում, որովհետև նախկին ռեժիմից որևէ մեկը ցանկանում է օգտագործել հետպատերազմական իրավիճակը և իշխանություն զավթել, դժվար է պահպանել սառնասրտություն, բայց ես տեսնում եմ, որ մեր քաղաքացիները չեն տրվում սադրանքների»։

Ստեփանյանը պնդեց ՝ ՀՀ վարչապետի հրաժարականը կեղծ օրակարգ է, որը չի կարող իրականություն դառնալ։