Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լսեցի, որ բժիշկն ասեց ուշ է, տեղափոխեք զոհվածների հետ, այդ ժամանակ գոռացի՝ ես սաղ եմ․․ (տեսանյութ)

«Լսեցի, որ բժիշկն ասեց ուշ է, տեղափոխեք զոհվածների հետ, այդ ժամանակ գոռացի՝ ես սաղ եմ». ՍԵՅՐԱՆ ՍՈՂՈՅԱՆ Սեյրանը 20 տարեկան է, ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը: Որպես վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատոր մասնակցել է Ջաբրայիլի ամենաթեժ մարտերին: Զինակից վիրավոր ընկերների կյանքը փրկելուց, կրակի տակից հանելուց հետո վերադարձել է մարտադաշտ և ինքն էլ վիրավորվել: Այժմ տղան վերականգնվում է Զինվորի տանը: Սեյրանի պատմությունը, կարծես, գեղարվեստական գրքից հատված լինի: Տղան ինքը վիրավորումից հետո իր հետ կատարվածները հրաշք է համարում: