Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff asulis
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում հաղթելու համար 2,25 մլն եվրո չի ստացել. Արմեն Մելիքբեկյան (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հեռավար մամուլի ասուլիսը: 

Հայկական ֆուտբոլի ղեկավարը պատասխանեց մեդիայի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: «Ա1+» հեռուստաընկերությունը պարոն Մելիքբեկյանին երկու հարց էր ուղղել.

- Ինչով եք բացատրում Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ամենախայտառակ պարտությունը և մինչև երբ պետք է այդ թիմը վստահեք անփորձ, բարձր որակավորում չունեցող մարզիչների:

- Հայաստանի ֆուտբոլային քարտեզը շարունակում է մնալ շատ աղքատիկ: Կապանը զրկվեց իր թիմից, չնայած այն այնքան էլ կապանյան չէր: Թիմերը հիմնականում կենտրոնացած են Երևանում: Իսկ ահա մոտակա շատ քաղաքներում չգիտես ինչու դրանք բացակայում են: Հատկապես ցավ է պատճառում մեծ պատմություն ունեցող Աբովյանի «Կոտայքի» բացակայությունը: Չե՞ք գտնում, որ պետք է ընդլայնել Հայաստանի ֆուտբոլային քարտեզը, թիմեր ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ կան մարզադաշտեր: Այդ ուղղությամբ ՀՖՖ արդյոք տանում է գործնական աշխատանքներ տեղի իշխանությունների, ղեկավարների և այլնի հետ:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը՝ ստորև