Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Կորոնավիրուսի դեպքում հակաբիոտիկների նշանակումը արգելված է, եթե չկա երկրորդային մանրէային թոքաբորբ» (տեսանյութ)

«Առանց բժշկի ցուցման՝ կատեգորիկ արգելվում է հակաբիոտիկների նշանակումը կորոնավիրուսով հիվանդներին»,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա նշում է, որ վիրուսային ծագման հիվանդությունները բուժվում են հակավիրուսային դեղամիջոցներով, իսկ հակաբիոտիկները նախատեսված են մանրէային ծագման հիվանդությունների բուժման համար․ «Հակաբիոտիկները երբևէ չեն նշանակվում վիրուսային ծագման հիվանդությունների բուժման համար»։

Նրա խոսքով՝ վիրուսի ժամանակ հակաբիոտիկներն ունենում են հակառակ  ազդեցություն, թուլացնում են օրգանիզմը․ «Ամենավտանգավորը նա է, որ ինչպես վիրուսները, այնպես էլ մանրէները  ձեռք են բերում կայունություն այդ դեղամիջողների նկատմամբ։ Եվ անհրաժեշտության դեպքում այդ դեղամիջոցները ուղղակիորեն չեն ազդի այդ վիրուսների կամ մանրէների վրա»,- մանրամասնում է մասնագետը։

Ըստ նրա՝ կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար հակաբիոտիկները արդյունավետ չեն։ Հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը, Ռոմելա Աբովյանի խոսքով,  կարող է առաջացնել հիվանդի մոտ հակամանրէային կայունություն․ «Եթե չկա երկրորդային մանրէային թոքաբորբ, հակաբիոտիկների նշանակումը կտրուկ արգելված է»,-ասում է նա։

Մանրամասները՝  տեսանյութում