A
A
Մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության և անձամբ իմ դեմ նոր արշավ. Էդմոն Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ինԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այսօրվանից մեկնարկել է մամուլի միջոցներով, հեռուստատեսությամբ և սոցցանցերով «Լուսավոր Հայաստան» կուսակցության և անձամբ իմ դեմ նոր արշավ։
Խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաների ու տարատեսակ կոնսպիրացիոն տեսությունների, չնյարդայնանալ դրանցից և հանգիստ ու զուսպ շարունակել մեր մոտեցումների ներկայացումն ու առաջմղումը:
Նախորդող 3 տարիների ընթացքում սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին արշավն է։
Անցել ենք դրա միջով, մեկ անգամ էլ կանցնենք։
Ինչպես կանգնած մնացել ենք, այնպես էլ մնալու ենք»: