A
A
Համեստ արդյունքներ
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիում ավարտվեց Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի շախմատի խաղարկությունը:
Հայաստանի երեք մասնակիցները, ինչպես եւ սպասվում էր, համեստ տեղեր զբաղեցրին: Լիլիթ Գալոյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց վրացուհի Ալեքսանդրա Վախանիայի հետ եւ 5,5 միավորով զբաղեցրեց 19-րդ տեղը: Մարիա Գեւորգյանը պարտվեց Սոֆիո Ցկեշելաշվիլուն եւ նահանջեց 30-րդ հորիզոնական: Մեր երրորդ մասնակից Լիա Մարտիրոսյանը խաղաղ դաշն կնքեց Նաթիա Ջալաբաձեի հետ եւ վաստակելով 4,5 միավոր` գրավեց 34-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Սլովակիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Երկրորդ-երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Նինո Խուրցիձեն եւ Սոֆիո Գվետաձեն (երկուսն էլ Վրաստան):