Բացել լրահոսը Փակել լրահոսը
129652563_3856259634431565_2807893332310167347_n
A A
Պաշտոնական

Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 30-ից ավելի արցախցի փոքրիկ

Շենգավիթ բժշկական կենտրոնից հայտնում են.

«ԿՅԱՆՔՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԸ
«Լոխ լյավա ինելու»

Ամենաշատ արցախցի փոքրիկները ծնվել են "Շենգավիթ" ԲԿ-ում

Նրանք բոլորը արցախցի են, բայց պատերազմը խանգարեց նրանց ծնվելու հայրենիքում: Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր "Շենգավիթ" ԲԿ-ում ծնվել է 30-ից ավել արցախցի փոքրիկ: Ճիշտ է`տարբերությունը մեծ չէ, բայց նորածին տղաներն ավելի շատ են, քան աղջիկները։ Լուսանկարի հրաշքների ծնունդները վստահված էին "Շենգավիթ" ԲԿ-ի պրոֆեսիոնալ մանկաբարձ-գինեկոլոգներին:

Շատերն արդեն ընտանիքներով վերադարձել են տուն՝ Արցախ և անկախ ստեղծված իրավիճակից շարունակելու ապրել, արարել հանուն վաղվա խաղաղ լուսաբացի»: