Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գ. Ծերեթելին անդրադարձել է նաև ԼՂ ճգնաժամին (տեսանյութ)

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) բացման արարողությանը  ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին, խոսելով կազմակերպության առաջ ծառացած խնդիրների մասին, արձանագրեց, որ այդ խնդիրները վեր հանեց նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները: Video Player

Նա մտահոգություն հայտնեց, որ ԵԱՀԿ անդամ երկրներն այսօր հեռու են միասնականությունից և մի քանի հարց տվեց. «Արդյոք այդ բոլոր խնդիրները՝ մամուլի ազատության սպառնալիքներ, ահաբեկչություն, նշանակո՞ւմ է, որ ԵԱՀԿ-ն լավ չի կատարել իր գործը»: Նա, դիմելով անդամ երկրներին, հորդորեց իրենք իրենց հետևյալ հարցը տան. «Կարո՞ղ եք ասել, որ ձեր գործողությունները եղել են ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ: Արդյոք մենք ջանքեր ենք ներդնում անվտանգության ապահովման համա՞ր թե՞ ռեսուրսներ ենք ծախսում սպառազինության, հիբրիդային պատերազմների, միջազգային սահմանների խախտումների, օկուպացիայի, մանիպուլացված ընտրություններ կազմակերպելու վրա: Եվ ի՞նչ ուշադրություն է դարձվում ու ջանքեր ներդրվում ԵԱՀԿ սկզբունքներին հետևելու և հանձնառությունների կատարման հարցում անդամ երկրների կառավարությունների կողմից»:

Օրինակ բերելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իր բնորոշմամբ՝ վերջին զարգացումները, նա հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները ցույց տվեցին մեր ձախողումը, այն, որ չկա բավարար հետաքրքրվածություն ու կամք երկարաժամկետ հակամարտությունների կարգավորման հարցում և դա բացահայտեց անվտանգության հարցում բացթողումները: Նույնը կարելի է ասել ժողովրդավարական համակարգերն ու մարդու իրավունքները ոտնահարելու մասին»: