Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Նոր ռեկորդներ, նոր հաջողակ և առաջին անհաջողակներ. ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 5-րդ տուրի վերջին հանդիպումները:

Նախ պետք է փաստել, որ մրցումների երկրորդ օրը բավական գոլառատ ստացվեց: Կայացած ութ խաղում գրանցվեց 27 գոլ, միջինը մեկ խաղում՝ 3,3 գնդակ: Յոթ թիմեր միանգամից դարձան 3 և ավելի գոլերի հեղինակ:

Չնայած բարձր արդյունավետությանը, այս անգամ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց միայն Դորտմունդի «Բորուսիան», որը սեփական դաշտում ոչ-ոքի խաղալով «Լացիոյի» հետ, իր խմբում նվազագույնը ապահովեց 2-րդ տեղը:

Իսկ ահա H խմբի ընդգծված առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեց «ՊՍԺ»-ին և հայտնվեց բարդ իրավիճակում: Փլեյ-օֆֆ մտնելու համար անգլիացիները վերջին տուրում պետք է անպայման ոչ-ոքի խաղան գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ, հակառակ դեպքում նրանք դուրս կմնան խմբային փուլից:

Այս տուրում չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց իսպանական «Բարսելոնան», որը հինգերորդ խաղում անընդմեջ ստանալով 11մ հարվածի իրավունք, վստահորեն իրացրեց այն: Դրանցից երեքն անվրեպ իրացրել է թիմի ավագ Լիոնել Մեսին:

Մրցաշարի ռեկորդ է սահմանել նաև Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն: Նա «Սևիլյայի» հետ խաղում գրանցել է պոկեր: Այդպիսով, ֆրանսիացին դարձել է չեմպիոնների լիգայի ամենատարեց խաղացողը, ում հաջողվել է մեկ խաղում խփել 4 գոլ: հանդիպման օրը Օլիվյե Ժիրուն եղել է 34 տարեկան 63 օրական:

Նշենք, որ 5-րդ տուրի խաղերից հետո ի հայտ եկան առաջին թիմերը, որոնք դուրս մնացին ոչ միայն չեմպիոնների լիգայից, այլև Եվրոպայի լիգայից: Դրանք են Դանիայի «Միդտյուլանդը», ֆրանսաիական «Ռենը», ռուսական «Զենիթը» և թուրքական «Բաշաքշեխիրը»:

Չեմպիոնների լիգայի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 8-ին և 9-ին: