Բացել լրահոսը Փակել լրահոսը
1067181132_0_0_3130_2047_1920x0_80_0_0_416fd7f9f9dfbbeebbd7e4499eeaef94
A A
Քաղաքականություն

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենը

94 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենը: Նրա ներկայացուցիչները նշել են, որ նախկին նախագահի մահվան պատճառը կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդություններն են:

Նշվում է, որ Ժիսկար դ'Էսթենը մահացել է դեկտեմբերի 2-ին` Լուար և Շեր դեպարտամենտում գտնվող իր տանը:

Ժիսկար դ'Էսթենը Ֆրանսիայի նախագահն է եղել 1974-1981-ին։