Բացել լրահոսը Փակել լրահոսը
Мининдел-Азербайджана-Байрамов
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ԼՂ շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը, գրում է ТАСС-ը:

«Կողմերը քննարկել են ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: