Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-ararat
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ու «Արարատը» գոլ չխփեցին և ոչ-ոքի խաղացին

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց «Արարատին»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում կողմերին չհաջողվեց գրավել դարպասները և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Այդպիսով, թիմերը վաստակեցին 15-ական միավոր և հավասարվեցին 2-րդ հորիզոնականում գտնվող «Ուրարտուին», սակայն այդ եռյակից «Արարատ-Արմենիան» մեկ խաղ քիչ է անցկացրել և կորցրած միավորներով առաջ է որ միայն իր մրցակիցներից, այլև առաջատար «Ալաշկերտից»:

Այսօր տեղի կունենա ևս մեկ հանդիպում: Երևանի «Փյունիկը», որը դեռ հաղթանակ չի տարել առաջնությունում, իր հարկի տակ կընդունի «Լոռի ՖԱ»-ին: