Բացել լրահոսը Փակել լրահոսը
Artur-Bagdasaryan2
A A
Քաղաքականություն

«Օրինաց երկիր»-ը հերքում է Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարության իսկությունը․ լրացված

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը:

«Նման դիրքորոշում չկա, դա կեղծ տեղեկատվություն է: Քաղաքականություն վերադառնալու մասին որևէ որոշում դեռևս չի կայացվել»,- ասաց Թորոսյանը:

Արդեն տեղեկացրել ենք, որ տեղեկությունը հերքել է նաև «Հայրենիք»-ը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին  [email protected]

ինչպես տեղյակ եք ս.թ. նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեցի իմ վաղեմի գործընկեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ում հետ նոր իրողությունների լույսի ներքո քննարկեցինք համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները:
Ամբողջ ընթացքում հետևել եմ քաղաքական գործընթացներին և գտնում եմ, որ այս օրհասական պահին Հայաստանն ունի յուրաքանչյուրիս կարիքը։
 
Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։
 
Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին։
 
Օրինաց Երկիր կուսակցության
ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի
նախագահ Արթուր Բաղդասարյան