Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհաջող վերջաբան

Սպորտ

Թբիլիսիում ընթացող Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի շախմատի խաղարկության ավարտին մնացել է մեկ տուր:

Ավաղ, նախավերջին տուրում մեր շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը, որը մրցանակային տեղերի հավակնորդներից էր, սպիտակներով զիջեց Նինո Խուրցիձեին եւ 7-րդ տեղից նահանջեց 16-րդ: Եթե վերջին պարտիայում Լիլիթ Գալոյանը նույնիսկ հաղթի իր մրցակցին, իսկ գլխավոր հավակնորդները պարտվեն, միեւնույն է, նա լրացուցիչ գործակիցներով չի կարող մրցանակային տեղ զբաղեցնել:

8-րդ տուրում անհաջողության մատնվեց նաեւ Մարիա Գեւորգյանը, որը նույնպես սպիտակներով պարտվեց իր մրցակցին եւ 4,5 միավորով այժմ գտնվում է 25-րդ հորիզոնականում: Լիա Մարտիրոսյանը, որը անվստահ էր սկսել մրցաշարը, հակառակը, այս տուրում հաղթանակ տարավ եւ վաստակելով 4 միավոր, բարձրացավ 32-րդ հորիզոնական: