Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սանդիկովն ընտրվեց տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտ. հանձնաժողովի նախագահի տեղակալ (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը միաձայն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի ունեցավ հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում:

«Սանդիկովի թեկնածությունն առաջարկել է քաղաքական մեծամասնությունը: Այլ առաջարկներ չկան: Դեմ, ձեռնպահ չկա: Պարոն Սանդիկովն այսուհետ հանձնաժողովի փոխնախագահն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա անդամ Միքայել Մելքումյանը: