Առանց ոսկե մեդալի
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Ախմետա քաղաքում ավարտվեց 2006 թ օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադաուրիի մարզիչ Գուգուրի Աբրամաշվիլիի անվան ձյուդոյի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին անդրկովկասյան երեք հանրապետությունների մարզիկները: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի լրատվական ծառայությունը:
Մրցումների առաջին օրը մրցանակային 3-րդ տեղեր զբաղեցրին մարզադպրոցի սաներ Արսեն Գեւորգյանը (42 կգ քաշային կարգ) և Հարություն Դերմիշյանը (46 կգ): Երկրորդ օրը արմավիրցի Էդգար Միքայելյանը (60 կգ) պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում եւ գրավեց երկրորդ տեղը:
Մեր մյուս մասնակիցները` Ալբերտ Բաղդասարյանը (38 կգ), Սամվել Ղազարյանը (55 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (60 կգ), Վլադիմիր Առաքելյանը (60 կգ) եւ Տիգրան Դանիելյանը (73 կգ) զբաղեցրին ավելի համեստ տեղեր: