Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան, դու ես պատասխան տալո՞ւ կոտրված տեսախցիկի համար․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը անգամ քնելուց հետք է հասկանա որ ինքը ավելորդ է պետական կառավարման համակարգի համար»,-այս մասին հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց այսօր հացադուլից դուրս եկած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Վերջինս պնդեց՝ Նիկոլ Փաշինյաը ստել է առաջին օրվանից․

«Նիկոլ, դու սուտ խոսեցիր անգամ խոսքի ազատության առումով, տեսնեիր այսօր քո ոստիկանները հեռուստաընկերության օպերատորին ինչպես էին քարշ տալիս ոստիկանական մեքենա, դու ես պատասխան տալու այդ տեսախցիկների համար, որոնք այսօր կոտրվեցին»։

Մանուկյանը պնդեց՝ հացադուլի ավարտից հետո օգտագործելու է պայքարի բոլոր եղանակները՝ հոդվածներ գրել, ուղիղ եթեր մտնել, ցույցի մասնակցել, տրոլեյբուսի վրա կանգնել կամ Նիկոլ Փաշինյանի շարասյան դիմաց պառկել և ինչու ոչ՝ ձերբակալվել։

Նրա խոսքով՝ անցնող երկու ամիսներին կառավարությունը, հիմնադրամները խաբել են սփյուռքին և հայ ժողովրդին՝ ոչ մի անգամ չզգուշացնելով, որ ամբողջ աշխարհից հանգանակված գումարները կարող են ուղղվել պետական բյուջե:

«Մարդիկ գլխիկոր են ման գալիս մի գողի՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով», - ասաց Գեղամ Մանուկյանը: