Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ միրզոյան
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի։ Այսօր նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կարճ և փակ քննարկում է ունեցել։ Ինչպես «Ա1+»-ը տեղեկացավ, նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները, այլ մանրամասներ հայտնի չէ:

 Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապաքինումից հետո առաջին անգամ է խորհրդարան գալիս։ Հիշեցնենք Արարատ Միրզոյանը մի խումբ քաղաքացիների կողմից ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո։

Տեսանյութը՝ Factor.am-ի