Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԼՂ-ում զինադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնում ռուսների ու թուրքերի թիվը հավասար կլինի․ Կոնաշենկով (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում զինադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար կլինի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում։

«Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը հավասար կլինի»,- հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի Զորգե փողոցը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից։

«Օրվա ընթացքում մաքրվել է ավելի քան հինգ հա տարածք, երկու կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթուցիկ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ կահավորված աղբավայր և ոչնչացվել են»,- թվարկել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: