Բացել լրահոսը Փակել լրահոսը
128334891_1630228187150247_3300054226200858772_n (1)
A A
Պաշտոնական

Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ ճանապարհի կառուցումն ավարտվել է

Ավարտվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը (հատված կմ0+000-կմ0+813, կմ0+000-կմ0+118)։ Այս հատվածը կառուցվել է երկու համայնքները միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։
 
Իրականացվել են մեծ ծավալով հողային աշխատանքներ‚ տեղադրվել են ջրահեռացման խողովակներ‚ ասֆալտբետոնե ծածկ‚ կատարվել են այլ աշխատանքներ։
 
Շրջանցիկ այս ճանապարհահատվածը կառուցվել է «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից և ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։