Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաշառք են առաջարկել

Սպորտ

Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» նախկին դարպասապահ Ստեֆան Ստոյանովիչին 1991 թ Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ «Ցրվենա Զվեզդա» - «Մարսել» հանդիպումից առաջ 1 մլն դոլար կաշառք են առաջարկել` խաղը հանձնելու համար: Այդ մասին հայտարարել է նրա խաղընկեր եւ Հարավսլավայի հավաքականի նախկին պաշտպան Դրագոսլավ Շեկուլարացը: Նրա խոսքերով Ստոյանովիչը հրաժարվել էր խոշոր գումարից եւ արդյունքում դարձել այդ հանդիպման լավագույն խաղացողը:

Սակայն «Ցրվենա Զվեզդայի» ղեկավարությունը թիմի նախկին դարպասապահին չէր հրավիրել այդ հաղթանակի կապակցությամբ կազմակերպված շնորհանդեսին` նրա հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Հենց դա էլ զայրացրել է Դրագոսլավ Շեկուլարացին, որը պատմել էր իր խաղընկերոջ ազնիվ արարքի մասին:

«Լեգենդների հանդեպ այդպես չեն վերաբերվում», - եզրակացրել է նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ եզրափակիչ այդ խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0, իսկ 11 մ հարվածաշարով հաղթել էր հարավսլավական ակումբը` 5:3: