Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 2
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները պատրաստվում են Աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսում են Աշխարհի գավաթի անհատական խաղարկության նախապատրաստական վերջին փուլը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է իր վերջին ուսումնամարզական հավաքը խաղարկությունից առաջ: Դեկտեմբերի 1-ին իրենց հավաքը կսկսեն նաև ազատ ոճայինները:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որը կփոխարինի կորոնավիրուսի պատճառով չեղարկված աշխարհի առաջնությանը: