Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal 30.11.
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրո-2022-ի փլեյ-օֆֆին

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆի Բուլղարիայի ընտրանու հետ հանդիպումներին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ընտրանին նոյեմբերի 29-ից սկսած ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում է ուսումնամարզական հավաք։ Մեր թիմը Երևանում կմարզվի մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ դեկտեմբերի 5-ին կմեկնի Բուլղարիա։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա

Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ

Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա

Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա

Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան

Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան

 

Բուլղարիայի հետ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 6-ին և 9-ին, Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: