Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+formula 1
A A
Սպորտ

Սարսափելի վթար «Ֆորմուլա 1» մրցավազքի ժամանակ. ավտոարշավորդը հրաշքով ողջ է մնացել (տեսանյութ)

Բահրեյնում այսօր կայացած «Ֆորմուլա 1» ավտոմրցավազքի մեկնարկում տեղի է ունեցել սարսափելի վթար:

 

«Հաաս» թիմի ավտորաշավորդ Ռոմեն Գրոժանը փորձելով շրջանցել մրցակիցներին, 300 կմ ժամ արագության տակ ընդհարվել է ռուսաստանցի ավտոարշավորդ Դանիլ Կվյատի ավտոմեքենային, դուրս եկել մրցուղղուց և հարվածել արգելապատնեշին: Նրա բոլիդը երկու մասի է կիսվել և անմիջապես բոցավառվել է:

 

Բարեբախտաբար, Ռոմեն Գրոժանը կարողացել է ինքնուրույն դուրս գալ վառվող ավտոմեքենայից: Նրա կյանքը փրկել է Halo անվտանգության նոր համակարգը: Նա սկզբում տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, որտեղ սկզբում ախտորոշել են վերջույթների թեթևակի այրվածքներ: Սակայն, հետո պարզվել է, որ մարզիկը նաև վնասել է կողոսկրերը: Ռոմեն Գրոժանը ուղղաթիռով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

 

Բահրեյնի գիշերային մրցավազքը մոտ մեկ ժամով հետաձգվել է: Այն կշարունակվի ավտովթարի բոլոր հետևանքները վերացվելուց հետո: