Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Գալոյանը կրկին հաղթեց

Սպորտ

Թբիլիսիում տեղի ունեցող` Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի շախմատի խաղարկությունում շարունակում է հաջող հանդես գալ Լիլիթ Գալոյանը: 7-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նարգիզ Ումուդովային եւ վաստակելով 5 միավոր` միացավ մրցաշարի ընդգծված առաջատար Աննա Մուզիչուկին հետապնդող շախմատիստուհիներին:
Նրանք այժմ յոթն են` 6-ը Վրաստանից եւ Լիլիթ Գալոյանը: 8-րդ տուրում մեր շախմատիստուհին սպիտակներով կմրցի հենց վրացուհիներից մեկի` Նինո Խուրցիձեի հետ:

Հայաստանի մյուս երկու մասնակիցները` Մարիա Գեւորգյանն ու Լիա Մարտիրոսյանը, այս տուրում նույնպես հաղթեցին իրենց մրցակիցներին եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Մարիան 4,5 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ Լիան ունի 3 միավոր եւ 39-րդն է: