Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karen
A A
Սպորտ

Կարեն Հ. Գրիգորյանը՝ շախմատի խոշոր մրցաշարի հաղթող

Տղամարդկանց շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանի հաղթանակով ավարտվեց Իսպանիայի Բարբերա դել Վալես քաղաքում առաջին անգամ անցկացված դասական շախմատի մրցաշարը: Դրան մասնակցեցին 6 երկրների 10 գրոսմայստեր:

Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, արգենտինացի Լեանդրո Կրիսանի և շվեյցարացի Նոել Շտուդերի հետ միասին բաժանեց 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի անդրանիկ հաղթող ճանաչվեց Կարեն Հ. Գրիգորյանը: Մրցանակային մյուս երկու տեղերը զբաղեցրին արգենտինացի և շվեյցարացի գրոսմայստերները: