Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

ՃՏՊ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին․կան տուժածներ

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է երկու «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Տարոն Ս․, ծնված 1991 թ. և Հովհաննես Թ․, ծնված 1998 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ Լիանա Բ․-ն (ծնված 1988 թ.), Անանիկ Վ․ն (ծնված 2002 թ․), Դավիթ Վ․-ն (ծնված  2001 թ․), Ֆերդինանտ Ն․-ն (ծնված 2000 թ․) և Գուրգեն Ա․-ն (ծնված 2001 թ․). տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: