A
A
«Արարատ-Արմենիան» Վանաձորում հաղթեց «Լոռի ՖԱ»-ին. VBET Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի վերջին խաղում Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմը սեփական դաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային» և նվազագույն հաշվով պարտություն կրեց: Միակ գոլը 56-րդ րոպեին խփեց հյուրերի պերուացի հարձակվող Ջեյսոն Մարտինեսը:
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 14 միավոր և հավասարվեց 2-3-րդ տեղերում գտնվող «Արարատին» ու «Ուրարտուին», սակայն գործող չեմպիոնը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Լոռի ՖԱ»-ն առաջին պարտությունը կրեց վերջին վեց խաղում և այժմ 13 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը», որը 9 խաղում վաստակել է 15 միավոր:
Հաջորդ՝ 14-րդ տուրը, կկայանա նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը: