Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետին պահանջագիր ներկայացրին (տեսանյութ)

Կառավարության մոտ հավաքված՝ ժամկետային զիծառայողների ծնողներն ու հարազատները երկար քննարկումներից հետո հրապարակեցին պահանջագիր՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրանք վարչապետից պահանջեցին Հանրայինի եթերում տեսաուղերձով հանդես գալ և ներկայացնել ժամկետային զինծառայողներին Հայաստան բերելու ժամկետներն ու ուղիները։ Նրանք ունեն նաև այլ հարցեր և ակնկալում են այդ տեսաուղերձի միջոցով ստանալ դրանց պատասխանները ևս․

«Արդյո՞ք պատրաստվում եք զինծառայողներին մինչև 10-օրյա ժամկետում փոխարինել պայմանագրային զինվորականներով, ի՞նչ ժամկետներ եք պատրաստվում ապահովել  ներկայումս Արցախում գտնվող մեր որդիների՝ ժամկետային զինծառայողների տարրական սանիտարահիգիենիկ պայմանները և  կենացաղային տարրական պայմանները ապահովելու համար»։

Ծնողները պնդեցին՝ պահանջում են իրենց հարցերի պատասխանները ստանալ երկու օրվա ընթացքում, հակառակ դեպքում պնդեցին՝ կդիմեն կտրուկ քայլերի։