Բացել լրահոսը Փակել լրահոսը
5852447
A A
Քաղաքականություն

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է ունեցել Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների և մարդասիրական առաքելության աշխատանքները: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նաև տեղի է ունեցել զրույց ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին,- ասել է Պեսկովը:

- Այս համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային շփումների մասին»:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: