Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

Հայտնի է ՀՖՖ-ի հերթական ժողովի անցկացման օրն ու վայրը

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։

 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Գործադիր մարմինը հաստատել է ՀՖՖ հերթական ժողովի անցկացման վայրը, օրը և ժամը: Այն կկայանա դեկտեմբերի 28-ին, ՀՖՖ գրասենյակում, ժամը 13:00-ին:

 

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի կանոնակարգում ակումբներում գլխավոր մարզչի պարտականությունների փաստացի կատարման վերաբերյալ լրացումների որոշումը հետաձգվել է մինչև ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստը: Առաջարկվել է հոդվածի տեքստի լրամշակում:

 

Հաստատվել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի 2020/21 թվականների մրցաշրջանի գործունեության հաշվետվությունը: Քննարկվել են նաև այլ հարցեր: