A
A
Արազ Օզբիլիսը Երեւանում է
Աջակցիր «Ա1+»-ինՀոլանդական «Այաքսի» հայազգի հարձակվող Արազ Օզբիլիսն այժմ գտնվում է Երեւանում եւ մարզվում է «Փյունիկի» կազմում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Դա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալ երիտասարդ ֆուտբոլիստի կարողություններին, ում ցանկանում է հրավիրել ազգային թիմ:
Մարզումներին ներկա կլինի նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը, որը նույնպես ցանկություն ունի Արազին ընդգրկել իր գլխավորած հավաքականի կազմում: