Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մինչեւ վերեւի նստածի հարցերը չլուծվի, ներքեւներում հարց լուծել հնարավոր չի լինի. Միքայել Մելքումյան (տեսանյութ)

 Պարտված ղեկավարը պետք է հրաժարական տա ու հեռանա, որովհետև նա տանուլ է տվել Հայաստանի տարածքի 1/3-ի չափ տարածք։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Ասում են՝ ինչո՞ւ հարյուր հազարավոր մարդիկ միտինգներին չեն գալիս, որովհետև նրանք սգի մեջ են, սուգը կանցնի եւ իրենց կարծիքը կասեն։ Բայց մարդկանց մեջ շատ բան փոխվել է, քաղաքական մեծամասնությունը մսխել է վստահությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից դրամական փոխանցումներ են արվել կառավարություն, Մելքումյանն ասում է՝ բյուջեն այլևս վստահություն չվայլեող իշխանության դրամարկղն է և մարդիկ հաջորդ անգամ կարող է հիմնադրամին ևս չվստահեն․

«Ձուկը գլխից է հոտել, ամեն ինչ որոշվում է բարձրագույն բուրգում։ Մինչեւ վերեւի նստածի հարցերը չլուծվի, ներքեւներում հարց լուծել հնարավոր չի լինի»,-պնդեց Մելքումյանը։