Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

«Վանը» Չարենցավանում վստահ հաղթեց «Շիրակին». Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

«Վան» - «Շիրակ» հանդիպումով այսօր մեկնարկեց VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրը: 

Չարենցավանում կայացած խաղն ավարտվեց մրցաշարի նորեկի վստահ հաղթանակով՝ 3:1: Դաշտի տերերը հանդիպման ելքը վճռեցին երկրորդ կեսում, երբ Էզա Ուիլֆրեդն ու Էդգար Մեվսեսյանը 10 րոպեում երկու գոլ խփեցին և շոշափելի առավելություն ապահովեցին իրենց թիմի համար:

Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 10 միավոր և ընդհուպ մոտեցավ 5-6-րդ տեղերը բաժանող «Արարատ-Արմենիային» ու «Նոային»: «Շիրակը» 6-րդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 2 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Այսօր տեղի կունենա ևս մեկ հանդիպում: Առաջին տեղում գտնվող «Ուրարտուն» սեփական դաշտում կընդունի 4-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտին»: