Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանություննեը սարսափած են այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը քաղաքական հետապնդման շարունակական գործընթաց է,-ասում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը անձնական հաշվեհարդար է տեսնում Գագիկ Ծառուկյանի հետ․

«Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու, իշխանության ներկայացուցիչներն են, որ մանդատով են արժևորում իրենց գոյությունը»։

Տոնոյանը պնդում է՝ ընդդիմությունը շարունակելու է իր պայքարը․ «Այն, որ իշխանությունները սարսափած են այն գործընթացներից, որ տեղի են ունենում, վկայում է այն փաստը, որ իշխանության ներկայացուցիչները փորձում են թույլ չտալ, որ ռազմական դրությունը չեղարկվի, բայց որևէ հոդաբաշխ հիմնավոում չեն կարողանում ներկայացնել»։

Տոնոյանը պնդեց՝ իրենց պահանջի կատարմանը հասնելու են՝ օգտագործելով օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերը․

«Կարծում եմ, որ իշխանությունները բավարար չափով ազնվություն և պարկեշտություն չունեցան խոստովանելու,որ ընդամենը ռազմական դրությունը չչեղարկելու ցանկության հիմքում ընկած է այն վախը, որ ընդդիմությունը դրանից անմիջապես հետո 48-72 ժամվա ընթացքում հանդես է գալու վարչապետին անվստահություն հայտնելու նախձեռնությամբ»։

Ինչ վերաբերում է ընդդիմության՝ վարչապետի թեկնածուին, Տոնոյանն ասում է ՝ որևէ մեկի հետ կապված չունեն քննարկում․

«Այստեղ կարևոր է այն կառավարության կազմը, որը կարող է երկիրը հանել ստեղծված օրհասական և խայտառակ իրավիճակից»։

Կառավարության կադրային փոփոխություններին անդրադառնալով՝ Տոնյանն ասում է՝ դրանք կոսմետիկ փոփոխություններ են, և հանրության աչքերին թոզ փչելու միտում ունեն։