Բացել լրահոսը Փակել լրահոսը
աա
A A
Քաղաքականություն

Արա Այվազյան. «Դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել». Առավոտ

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր ամբողջ խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով հարցին՝ զինադադարի մասին ստորագրված եռակողմ հայտարարությունն արդյոք մեր դիվանագիտության ձախողումն է, գրում է aravot.am-ը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն այսօր հայտարարեց, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը թե՛ մինչեւ պատերազմական իրավիճակի եւ թե դրանից հետո։

Պարոն Այվազյանն ասաց՝ մենք դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել։ Անդրադառնալով իր անվան հետ կապվող շրջանառվող լուրերին, պարոն Այվազյանն ասաց՝ իրեն ճանաչողները գիտեն, թե ինքն ինչ մարդ է․ «Եթե ես այս պատասխանատվությունը վերցրել եմ, ուրեմն նախեւառաջ ես գտնում եմ, որ սա մեր պարտքն է, բոլորիս պարտքն է։ Այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ՝ բոլորիս պարտքն է անել հնարավորինը եւ արժանապատիվ լուծում գտնել։ Սա մեր պարտքն է մեր զինվորների առջեւ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում