Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շահարկումներ են, թե մարդիկ գումարները ուղարկել են հիմնադրամին, հիմնադրամից գնացել է պարգևավճարներին․ Թունյան (տեսանյութ)

Մարդիկ, որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին՝ ինչ նպատակով է, իսկ հիմնադրամն ուղիղ իրավունք չունի գումարը ծախսել այն նպատակով, ինչ նպատակի համար ծախսվել է,-լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքագրված միջոցներից պետական բյուջե գումար փոխանցելու հանգամանքին:

«Կա պետական բյուջե, որը կատարում է բոլոր ծախսերը, և դա նորմալ գործընթաց է, ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ», - նկատեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե քաղաքացիները մտավախություն ունեն, որ այդ գումարները կարող են որպես գործադիրի պաշտոնյաների պարգևավճարներ ծառայել, պատգամավորն ասաց՝ կամփոփվի հինադրամի հաշվերտվությունը, նաև Կառավարությունը կհրապարակի գործադիրի պարգևավճարների չափը, եթե հարկ լինի, կհրապարակվի նաև, թե գործադիրում և օրենսդիրում աշխատողները ինչքան գումար են փոխանցել հիմնադրամին իրենց աշխատավարձից․

«Այսինքն՝ որ ներկայացվում է, թե մարդիկ գումարները ուղարկել են հիմնադրամին, հիմնադրամից գնացել է պարգևավճարներին, դա ուղղակի շահարկում է»։ Թունյանը վստահեցրեց՝ Համահայկական հիմնադրամը անցնում է աուդիտ միջազգային աուդիտորների կողմից, և այդտեղ միջոցների մսխման որևէ կասկած լինել չի կարող։ Ինչ վերաբերում է Կառավարության կադրային փոփոխություններին, Թունյանն ասում է՝ այդ փոփոխությունները թարմ շունչ հաղորդելու համար են․ «Կային խոսակցություններ, որ կոնկրետ ոլորտների հետ կապված կան կոնկրետ դժգոհություններ։ Կան նաև ոլորտներ, որտեղ մենք ենք գտել, որ նոր շունչ է պետք, այստեղ խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերը»։

Թունյանը վստահեցրեց՝ ճանապարհային քարտեզում նշել են 6 ամիս ժամկետ, և ժամանակը ցույց կտա՝ ինչ արդյունք տվեցին կադրային փոփոխությունները։