Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ մի շարք նախարարների փոփոխություն է տեղի ունեցել: Նշեց, որ առաջիկայում սպասվում է Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն:

«Նախ ուզում եմ պաշտոնաթող գործընկերներին շնորհակալություն հայտնել իրենց ներդրած ջանքերի համար եւ նորանշանակ նախարարներին հաջողություն մաղթել իրենց գործունեության մեջ»:

Վարչապետը նշեց՝ ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ:

«Այսօրվա մեր հրամայականն է ապրել այս ծանր ժամանակը, եւ պետք է հաղթահարենք ժամանակը եւ նրա ծանրությունը: Որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում