A
A
Վարուժան Հակոբյանը 7-րդն է
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Չիկագոյում ավարտվեց «Չիկագո Օփեն» շախմատային տոնահանդեսը:
Գլխավոր մրցաշարում առաջին տեղը գրավեց հոլանդացի գրոսմայստեր Լյուկ վան Վելին, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը, որը մրցաշարի առաջատարներից մեկն էր, միայն վերջին տուրում սայթաքեց եւ չկարողացավ մեդալ նվաճել. նա սեւերով զիջեց անգլիացի Մայքլ Ադամսին եւ 6,5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Վերջինը հենց այդ հաղթանակի օգնությամբ բարձրացավ 2-րդ տեղ, իսկ երրորդ ճանաչվեց ռուսաստանցի Եվգենի Նայերը: Մելիքսեթ Խաչիյանը 6 միավորով գրավեց 15-րդ, իսկ Տաթեւ Աբրահամյանը` 24-րդ տեղը: